Ռադիակտիվ թափոնների (ՌԹ) և աշխատած միջուկային վառելիքի (ԱՄՎ) պահպանության և կառավարման կազմակերպման ծախսերը փոքր չեն, և ատոմային էներգետիկայի հակառակորդները պնդում են, որ այն անշահավետ է նույնիսկ ԱԷԿ-ի անխափան աշխատանքի դեպքում գոյացող ՌԹ-ի մեծ ծավալների և դրանց կառավարման մեծ ծախսերի պատճառով, հատկապես թափոնների վերջնական մեկուսացման դեպքում:
Հայաստանի կառավարությունը 2017թ. հոկտեմբերի 5-ին թիվ 42 արձանագրությամբ հավանություն տվեց առաջացած ռադիոակտիվ թափոնների և աշխատած միջուկային վառելիքի անվտանգ կառավարման
ռազմավարությանը։ Այնուհետև, 2019թ. հունվարի 10-ին, 3-Լ որոշմամբ հաստատեց առաջացած ՌԹ-ի և ԱՄՎ-ի անվտանգ կառավարման ռազմավարության 2019-2026 թվականների միջոցառումների ծրագիրն ու գործողությունների պլան
ժամանակացույցը։