Տալվորիկը չի կարող կրկնել Կողբավանի փորձը

Տալվորիկը Կողբավանից ընդամենը 5 կմ հեռավորության վրա է գտնվում։ Եթե Կողբավանում հնարավոր է սուբվենցիոն ծրագրերով խնդիրներ լուծել, ապա Տալվորիկում այդ հնարավորությունը չկա։ Համայնքը հող էլ չունի։ 1700 հեկտար գյուղնշանակության հողատարածք ունեն։ Ամռան ամիսներին բնակիչները զբաղվում են առվույտի և հացահատիկի մշակությամբ, ձմռանը՝ անասնապահությամբ։
․․․․․․․․րմավիրի մարզի Տալվորիկ գյուղն էլ
․․․․․․․․է երիտասարդ։
Հիմնադրվել է 1983 թ-ին, նախկին Բաղրամյանի շրջանում։ Բնակիչների հիմնական զբաղմունքը հողագործությունն ու անասնապահությունն է։ Ըստ Տալվորիկի գյուղապետի տեղակալ Իսրայել Թամոյանի, գյուղի 40 տնտեսություններում փաստացի բնակվում է 170 մարդ։ 2011 թվականի մարդահամարի տվյալներով, գյուղում կար 84 տնտեսություն և 338 բնակիչ։ Վերջին 10 տարում գյուղի բնակչության թիվը կրկնակի պակասել է։ Համայնքի բյուջեն 13 մլն դրամ է, որը հազիվ գյուղապետարանի աշխատակազմի աշխատավարձին է բավարարում։
Իսրայել Թամոյան Տալվորիկ համայնքի գյուղապետի տեղակալ
Ա
Տալվորիկցի 34-ամյա Նուշիկ Բարսեղյանը չի աշխատում, աշխատանքի տեղ չկա։ Մեծացնում է 2 մանկահասակ երեխայի։ Միայն ամռանն է հնարավոր լինում օրավարձով աշխատել, բայց երեխաներին չի կարող տանը մենակ թողնել։ Ցանկություն ունի զբաղվել անասնապահությամբ, բայց կենդանիներ ձեռք բերելու համար միջոցներ չունի։ «Վարկային միջոցներից օգտվելն անհնար է, երկու անգամ մերժել են»,- ասում է Նուշիկը։
Նուշիկն իր երեխաների ապագան Տալվորիկում չի տեսնում։ Քաղաքակրթությունից կտրված գյուղն աստիճանաբար դատարկվում է։ Գյուղում խանութ, բուժկետ, հասարակական տրանսպորտ չկա, խմելու ջուրը գնում են ցիստեռններից։ Տալվորիկում միայն դպրոց կա, բայց՝ բնակելի տարածքից կտրված վայրում։
Նուշիկ Բարսեղյան Տալվորիկ գյուղի բնակիչ
․․․․․․․․․․եև գյուղը գազաֆիկացված է, բայց դպրոցի........... ․․․․․․․․. գազաֆիկացման թույլտվություն չեն կարողանում ստանալ՝ շենքի անհարմարությունների պատճառով։ Այն կառուցվել է 30 տարի առաջ, իբրև հիվանդանոց։ Դասասենյակները ջեռուցվում են նավթի վառարաններով։ Տնօրեն Մարինե Խաչատրյանն ասում է՝ փորձել են էլեկտրական վառարաններով ջեռուցել դասարանները, սակայն հոսանքալարերը չեն դիմացել ծանրաբեռնվածությանը։

Տալվորիկի դասավանդումն իրականացվում է միավորված դասարաններով։ Դպրոցում 28 աշակերտ կա։ 9-րդ և 10-րդ դասարաններ չկան։ Աշխատում է 15 ուսուցիչ, հիմնականում գալիս են մարզկենտրոնից։ Տրանսպորտի բացակայության պատճառով ուսուցիչներն աշխատանքի են գալիս՝ ինչպես կարողանում են, հիմնականում միավորվում են, տաքսի վարձում։
Թ
Մարինե Խաչատրյան
Տալվորիկի դպրոցի տնօրեն
Արմավիրի մարզպետարանի Կրթության, մշակույթի և սպորտի վարչության պետ Սոնյա Բուդաղյանի խոսքով, Տալվորիկի դպրոցի նորոգումն անհնար է, քանի որ շենքը համապատասխանեցված չէ դպրոցի չափանիշներին։ Մարզպետարանն առաջարկություն է ներկայացրել ԿԳՄՍ նախարարություն, որպեսզի Տալվորիկի դպրոցը ներառվի մոդուլային դպրոցների ցանկում։ 2019թ․ աշնանը նախարարության ներկայացուցիչները եկել են գյուղ, գյուղապետարանը խոստացել է դպրոցի համար անհատույց հողհատկացում կատարել և գործընթացն այսքանով ավարտվել է։ Ինչ վերաբերում է հեղուկ վառելիքով ջեռուցմանը, վարչության պետը նշեց, որ Տալվորիկի դպրոցը մարզում միակը չէ և աշխատանքներ են տարվում, այդ վառարանները էլեկտրական ջեռուցիչներով փոխարինելու ուղղությամբ։
Սոնյա Բուդաղյան Արմավիրի մարզպետարանի ԿՄՍ վարչության պետ
․․․․․․․․ալվորիկից մինչև մարզկենտրոն 30 կմ է։
․․․․․․․․Գյուղացիների համար մեծ խնդիր է մարզկենտրոն հասնելը։ «Հանկարծակի հիվանդանալու իրավունք չունենք»,- ասում է Թամոյանը։ Շտապօգնության մեքենաները գյուղ չեն գալիս։ Խիստ անհրաժեշտության դեպքում, հարևան գյուղի՝ Արտամետի բուժքրոջն են դիմում կամ Հուշակերտի բուժամբուլատորիա այցելում։ Մարիետա Հովսեփյանի խոսքով, հիվանդանալու դեպքում գնում են նաև Վանանդի բուժամբուլատորիա, որտեղ շաբաթական երկու օր սպասարկում է Երվանդաշատ և Բագարան գյուղերի բժիշկը։ «Բժիշկը պետք է ընդունի և անհրաժեշտության դեպքում՝ ուղեգիր տա, որպեսզի կարողանանք մարզկենտրոն գնալ և պոլիկլինիկայում անհրաժեշտ բուժզննություն անցնել»,- ասում է Հովսեփյանը։
Տ
Արմավիրի մարզպետարանի Քաղաքաշինության վարչության պետ Աշոտ Հովհաննիսյանը չի կիսում Թամոյանի կարծիքը։ Ասում է՝ համայնքի ղեկավարից է կախված գյուղի ներկան ու ապագան։ Հովհաննիսյանի մեկնաբանությամբ, Տալվորիկը ներառված չէ պետական ծրագրերում։ Համայնքը պետք է իր առաջնահերթությունները գնահատի և հանդես գա ծրագրային առաջարկություններով, ինչը հնարավորություն կընձեռի ընդգրկվել սուբվենցիոն ծրագրերում։ Սուբվենցիոն ծրագրերն իրականացվում են ֆինանսական միջոցների համամասնորեն բաշխմամբ։ Եթե գյուղապետը ճիշտ պլանավորի բյուջեի ծախսերը և կարողանա խնայողություններ կատարել, ապա, թեկուզ տարին մեկ անգամ, որևէ հարց կկարողանա լուծել գյուղի համար։
Աշոտ Հովհաննիսյան
Արմավիրի մարզպետարանի քաղաքաշինության վարչության պետ
․․․․․․․․․․ստ նախատեսված ժամանակացույցի՝
․․․․․․․․․․մինչև 2022 թվականը սպասվում է համայնքների միավորում։ «Թե ի՞նչ փոփոխություն կմտնի տալվորիկցիների և մյուս փոքր համայնքների բնակիչների կյանքում, ցույց կտա ժամանակը»,- ասում է Աշոտ Հովհաննիսյանը։
Ը
This site was made on Tilda — a website builder that helps to create a website without any code
Create a website