Սահմանամերձ Կողբավանում մնացել է տասնհինգ տուն
․․․․․․․․․րեսունհինգամյա Արթուր
․․․.......Հարությունյանը ծնվել և մեծացել է Արմավիրի մարզի սահմանամերձ Կողբավան գյուղում։ Բնակվում է գյուղապետարանի անմիջապես հարևանությամբ՝ նույն շենքի հետնամասում։ Երբ գյուղապետարանի դուռը փակ է, Արթուրը տեղյակ է՝ ինչո՞ւ է փակ ու երբ կբացվի։ Գյուղապետարան այցելողներին հիմնականում ինքն է դիմավորում և պատասխանում՝ երբ գալ, որպեսզի գյուղապետն աշխատավայրում լինի։ «Կողբավանի ամենատեղեկացված մարդն եմ, անցուդարձին ես եմ հետևում։ Գյուղում դրսից հյուրեր չենք ունենում, դրա համար էլ օտար մարդու մուտքն անմիջապես աչքի է ընկնում։ Անծանոթ մեքենան արդեն գյուղի սկզբից հետաքրքրություն է առաջացնում, դրա համար էլ արագ դուրս ենք գալիս, որ տեսնենք ո՞վ է, ի՞նչ է ուզում, ինչո՞ւ է գյուղ եկել»,- ասում է Արթուրն ու սկսում դժգոհել, որ աշխատանք չունի։ Մշտապես զբաղվել է անասնապահությամբ, բայց հիմա սեփական անասնագոմ չունի, օրավարձով գյուղացիների անասուններն է պահում։ Ֆինանսական խնդիրներն են ստիպել վաճառել իր կենդանիներին։
Ե
Արթուր Հարությունյան
Արմավիրի մարզի Կողբավան գյուղի բնակիչ
Արթուրը 2 մանկահասակ երեխա ունի՝ տղա և աղջիկ։ Գյուղից դուրս գալ չի պատրաստվում, քանի որ գնալու ոչ տեղ չունի, ոչ՝ միջոց։ «Գյուղում մարդ չի մնացել, մնան, ի՞նչ անեն, եթե տրանսպորտ չկա, խանութ չկա, մանկապարտեզ և բուժկետ չկա, դպրոց չկա, որտե՞ղ են սովորելու իմ երեխաները։ Ավելի հեշտ է թվարկել ինչ կա, քան՝ ինչ չկա։ Գյուղում միայն գյուղապետարան ու գյուղապետ կա, գյուղապետն էլ Մրգաշատ գյուղից է։ Դպրոց հաճախող 7 երեխա կա։ Գյուղապետը մեքենա է հատկացրել աշակերտներին՝ Վանանդի դպրոց հասցնելու համար»,- ասում է Արթուրը։
Արթուր Հարությունյան
Կողբավան գյուղի բնակիչ
․․․․․․․․․․րմավիրի մարզի Կողբավան գյուղը ․․․....․․ ․․..........Հայաստանի երիտասարդ բնակավայրերից է։ Հիմնադրվել է 1984 թ-ին, նախկին Բաղրամյանի շրջանում։ Գյուղում կառուցվել է 16 շենք, բայց 1988-ի երկրաշարժից հետո բնակարանաշինությունը դադարել է։ Խորհրդային միության փլուզումից հետո գազաֆիկացման աշխատանքները ևս դադարել են։ Երբ 90-ականների վերջերին այդ աշխատանքները վերսկսվել են, առաջնահերթ գազիֆիկացվել են մեծ թվով բնակչությամբ համայնքները։ Իսկ երբ հերթը հասել է փոքր գյուղերին, գազամատակարարը պայման է դրել՝ միայն ներհամայնքային ցանցը կկառուցի, իսկ միջհամայնքայինի խնդիրը պետք է լուծի համայնքը կամ պետությունը։ Համայնքի բյուջեով ադ հարցը լուծելն անհնար է եղել, իսկ պետական ծրագիր՝ գազաֆիկացման համար, չի եղել։ Այդպիսով, Բաղրամյանի տարածաշրջանի մի շարք գյուղեր, այդ թվում սահմանամերձ Կողբավանը, գազից օգտվելու հնարավորություն չունեցան։ Քայքայվեցին նաև խորհրդային տարիներից մնացած գազատարների հենակներն ու որոշ հատվածներում անցկացված գազի խողովակները։
Ա
Կողբավանում հավասարապես բնակվել են հայեր և եզդիներ։ Եթե մինչև 2011թ-ը Կողբավանի բնակչությունը անընդհատ աճում էր, բազմաթիվ խնդիրների պատճառով, 2011-ից հետո սկսեց նվազել։ Եվ այդ միտումը պահպանվում է մինչ այժմ։ Ոմանք ձգտում են ավելի լավ կենցաղի, ոմանք մեկնում են արտագնա աշխատանքի ու չեն վերադառնում, շատ են նաև դեպքերը, երբ գյուղացիները, ոռոգման ջրի պատճառով, հողատարածքները չեն կարողացել մշակել և ապրուստի միջոց գտել են այլ գյուղերում։
․․․․․․․․․․ոթանասունհինգամյա Էմմա Ալոյանը գյուղի ....․․․..... ...........․առաջին բնակիչներից է։ Էմմայի ընտանիքը զբաղվում է անասնապահությամբ։ Գյուղից հեռացած հարևաններից երկու տուն են գնել, անասնագոմ դարձրել և ավելացրել մանր եղջերավոր անասունների քանակը։ Գյուղում բնակվում են հիմնականում ձմեռային ամիսներին։ «Մշտական բնակվող մոտ 15 ընտանիք կա,- ասում է Ալոյանը,- մյուսները ժամանակավոր են գալիս Կողբավան»։ Ամռան ամիսներին հիմնականում Մրգաշատից են գալիս, անասնապահությամբ զբաղվում, աշնանը միսն իրացնում և վերադառնում իրենց գյուղ։
«Կողբավանը անասնապահությամբ զբաղվելու համար հարմար է,- ասում է տիկին էմման,- արոտավայրեր կան, տեղանքը, անասնագոմերը հարմարեցված են։
Էմմայի խոսքով, երեխաների ուսման հարցը մեծ խնդիր է։ Երբ թոռները դպրոցահասակ դառնան, մտադիր են բնակարան գնել Մրգաշատ գյուղում, որպեսզի երեխաները տեղափոխվեն այնտեղ և կարողանան դպրոց հաճախել։ Գյուղում, հատկապես ձմռան ամիսներին, երեխաները շաբաթներով դպրոց չեն հաճախում։ Ասում է՝ Կողբավանում ապագա չկա։
Յ
Էմմա Ալոյան
Կողբավան համայնքի բնակիչ
«Գյուղացուն գյուղի հետ կապող ոչինչ չկա», - սա էլ Հակոբն է ասում,- նույնիսկ կոմունալ վարձերը վճարելու համար լրացուցիչ ծախս պետք է անենք, որ հասնենք ուրիշ բնակավայր և վճարումներ կատարենք»։ Հակոբը կատակում է, թե՝ գյուղի յուրաքանչյուր շուն բոլորին ճանաչում է, և շների հաչոցից են հասկանում, որ անծանոթ մարդ է գյուղ մտել։
Հակոբ Սարգսյան
Կողբավան համայնքի բնակիչ
․․․․․․․․․ողբավանը նաև խմելու ջրի ցանց չի ունեցել։․․․․․․․․․․․ ․․․․․․․․․Այս խնդիրը, սակայն, մեկ տարի առաջ լուծվել է։ 2018 թ-ին պահուստային ֆոնդի 1000 հեկտար հողակտոր են աճուրդով վաճառել և, գոյացած միջոցների շնորհիվ, Կողբավանն այսօր 24 ժամ խմելու ջուր ունի։
Կողբավան համայնքի ղեկավար Սերոբ Սերոբյանի խոսքով, գյուղի 15 տնտեսություններում փաստացի բնակվում է 45 մարդ։ Ամռան ամիսներին բնակիչների թիվն ավելանում է՝ կապված գյուղատնտեսական աշխատանքների հետ։ Սերոբյանը նաև նշում է, որ օտարված հողատարածքներից գոյացած միջոցների հաշվին կարողացել են մի քանի սուբվենցիոն ծրագրեր իրականացնել։ Բացի այդ, գյուղացիները հույս ունեն, որ գյուղի նոր ու խոշոր հողատերը, որը նպատակ ունի ինտենսիվ այգիներ հիմնել, գյուղատնտեսական մեծ աշխատանքներ կծավալի և գյուղում նոր աշխատատեղեր կբացվեն։ Հնարավոր կլինի օրավարձով աշխատել ու ընտանիքի կարիքները թեթևացնել։ «Հնարավոր է նաև գյուղում մշտական բնակություն հաստատողների թիվն ավելանա,- ասում է գյուղապետը»։
«Սահմանամերձ համայնքները պետք է պետության ուշադրության կենտրոնում լինեն, այլապես սահմանային գյուղերը կդատարկվեն»,-մտահոգություն է հայտնում գյուղապետը, որը հույս ունի իրականացվող ծրագրերի շնորհիվ գյուղը նորից շենացնել։
Կ
Սերոբ Սերոբյան
Կողբավան համայնքի ղեկավար
This site was made on Tilda — a website builder that helps to create a website without any code
Create a website