Թլիկի գոյությունը պահպանում է չորս ընտանիք
Սահմանամերձ դատարկվող գյուղերից է նաև Արագածոտնի մարզի Թլիկ համայնքը։ Բնակիչները դժգոհում են կենցաղային դժվարություններից։ Գյուղում գոհ են միայն ՏԻՄ աշխատակազմն ու դպրոցի մանկավարժական հանրույթը։ Լրագրողներին այստեղ չեն սիրում։
.............րագածոտնի մարզպետարանի .............պաշտոնական կայքի .տվյալներով, Թլիկն ունի 32 տնտեսություն՝ 166 բնակչով։ Գյուղաբնակներն ասում են, որ փաստացի քիչ մարդ է մնացել, բոլորն արտերկիր են մեկնել: Դրա մասին վկայում են կողպված դռներն ու քանդվող տները։
Ա
Թլիկ գյուղում թեև գյուղապետարան կա, դպրոց կա, բայց քարտեզի վրա իր գոյությամբ այն պարտական է 4 ընտանիքների, որոնք հրաժարվում են լքել երբեմնի շեն համայնքը։ Գյուղի բնակչության ստույգ թիվը նույնիսկ գյուղապետը չգիտի։ Հստակ է, որ այդ չորս ընտանիքը չի մեկնել։ Սահմանամերձ այս գյուղում ապրել և ապրում են եզդիներ։ Ամռան ամիսներին գյուղն աշխուժանում է։ Տարբեր տեղերից անասնապահներն իրենց անասուններով գալիս են գյուղ՝ ժամանակավոր բնակության, ուշ աշնանը՝ հեռանում։
Թլիկում հյուրեր հազվադեպ են լինում, գյուղացիները կատակում են, թե՝ ընտրությունից-ընտրություն ինչ-որ թեկնածուներ են գալիս, տարին մեկ անգամ էլ դուք եք գալիս (նկատի ունեն մեր լրագրողական խումբը)։ «Ոչ մեկիդ գալն էլ գյուղում բան չի փոխում,- ժպտում է տիկին Թամարան ու ավելացնում,- շնորհակալ ենք, որ մեզ հիշում եք»։
․․․․․․․․․ոթանասունչորսամյա Թամարան գյուղի
․․․․․․․.․ամենահինբնակիչներից է: Հիշում է նախկին Թլիկը, որտեղ ապրում էր 110 ընտանիք, ջրի խնդիր չկար, զբաղվում էին հողագործությամբ ու անասնապահությամբ։ Յուրաքանչյուր ընտանիք 100-ից ավելի մանր և խոշոր եղջերավոր անասուն ուներ: Եզդիների համար ստեղծված էին բոլոր նպաստավոր պայմանները՝ ապրելու և ազգային մշակույթը պահպանելու համար: Ըստ Թամարայի, գյուղից ոչինչ չի մնացել: Խմելու ջրի ներքին ցանցը քայքայվել ու չի նորոգվել, ջուրը կտրվել է, խանութը՝ փակվել, իսկ տրանսպորտ ու բուժարան երբեք չեն ունեցել։ Գյուղացիները մեկը-մյուսի ետևից դուռ-լուսամուտ փակել են, տան բանալին հանձնել մնացող հարևաններին ու հեռացել։

Թինան երկու դպրոցահասակ երեխա ունի։ Դպրոցից վերադարձող երեխաներին էր դիմավորում։ Դպրոցի առկայությունը նրա հոգսը թեթևացրել է։ Մտածում է, որ անհնար կլիներ ամեն օր երեխաներին ուրիշ գյուղ՝ դպրոց տանել։
Յ
Թամարա Ալոյան
Թլիկ գյուղի բնակիչ
Թինա Խուդոյան
Թլիկ գյուղի բնակիչ
Թլիկի 9-ամյա դպրոցում գրանցված 24 աշակերտ կա։ Սակայն, երբ դասերն ավարտվեցին, դպրոցից երկու աշակերտ դուրս եկավ։ Մեզ դիմավորող ուսուցիչը չներկայացավ և թույլ չտվեց դպրոց մտնել։ «Տնօրենը տեղում չէ, օտար մարդ դպրոց մտնել չի կարող»,-ասաց։
Մեկ այլ ուսուցիչ էլ հրահանգեց հեռանալ տարածքից, որովհետև լրագրողների հետ խոսելու բան չունեն։ Լրագրողները դպրոցը նկարելու իրավունք չունեն, իսկ դպրոցի աշխատանքն էլ լուսաբանման կարիք չունի։ Երբ փորձեցինք ճշտել ագրեսիվ պահվածքի պատճառը, հատկապես երբ դեռ չեն լսել մեզ հետաքրքրող հարցերը, պատասխանը կարճ էր՝ «Լրագրողներից որքան հեռու, այնքան՝ լավ»։
Բոլոր ուսուցիչները հարևան համայնքներից են։ Միայն եզդերեն մայրենի լեզվի և գրականության ուսուցիչն է տեղացի եղել, բայց նա էլ է արտագաղթել։
․․․․․․․․․.․լիկ համայնքի խնդիրների մասին փորձեցինք
․․․․․․․․․․ խոսել գյուղապետ Սլավիկ Սալոյանի հետ, սակայն գյուղապետարանի դուռը փակ էր։ Հաջորդ օրն այն դարձյալ չբացվեց, գյուղապետն ասաց, որ Թալինում է և չգիտի՝ երբ կվերադառնա։ Մեկ օր անց, երբ նորից զանգեցի՝ հարցազրույցի համար պայմանավորվելու, գյուղապետն արդեն զայրացավ՝ լրագրողների համար ժամանակ չունի, ավելի լուրջ անելիքներ կան։ «Ինչո՞ւ է գյուղապետարանը միշտ փակ» հարցին պատասխանեց՝ «Վառելիք չունեմ, որ շենքը տաքացնեմ»։ Ի դեպ, Թլիկն ունի նաև ավագանու 5 անդամ։
Թ
Թլիկցի Ուսոն ասում է՝ գյուղում ոչ մի խնդիր չի լուծվել։ Հեղափոխությունից հետո էլ շատ խոստումներ են լսել, նույնիսկ խոստացել են գյուղում խմելու ջրագիծ կառուցել, բայց գործն անավարտ է մնացել։ Ինչպես նախկինում, այնպես էլ հիմա, խմելու ջուրը գնում են ցիստեռնից: Ընդհանուր օգտագործման և կենդանիների համար ջուրը բերում են գյուղի կենտրոնում տեղադրված ցիստեռնից, որի մեջ ջուրը կուտակվում է մոտակա ձորակից, պոմպի միջոցով։ Գյուղը գազաֆիկացված չէ, ամռան ամիսներին հիմնականում խարույկի վրա են ջուր տաքացնում, կերակուր եփում։ «Կան ընտանիքներ, որ բալոնով գազ են գնում, բայց դա ոչ բոլորին է հասանելի»,- ասում է Ուսոն։ Ուսոյի խոսքով, բուժզննում կամ բուժօգնություն ստանում են Արագածավանում։ Գնումներ նույնպես կատարում են այնտեղից՝ իրենց սեփական մեքենաներով։
Ուսո Շամոյան
Թլիկ գյուղի բնակիչ
․․․․․․․․․․րագածոտնի մարզպետարանի Զարգացման ծրագրերի, ․․․․․․․․․․զբոսաշրջության և վերլուծության բաժնի պետ Գագիկ Պողոսյանից տեղեկացանք, որ Թլիկ համայնքում պետական միջոցներով զարգացման ծրագրեր նախատեսված չեն։
Ա
Ըստ Պողոսյանի, նախ՝ համայնքի ղեկավարն ունի 5-ամյա զարգացման ծրագիր, որով նախատեսվում է գյուղում իրականացնել բարելավում՝ ներհամայնքային ճանապարհների բարեկարգում, փոսալցումներ, լուսավորություն, ջրի ցանցի կառուցում։ Բացի այդ, համայնքի ղեկավարը կարող է հայտ ներկայացնել պետական սուբվենցիոն ծրագրերից օգտվելու համար։
Հաշվի առնելով, որ Թլիկում բնակչությունը քիչ է, հողի հարկի և գույքահարկի մուտքերը փոքր են, հետևաբար համայնքի բյուջեով հնարավոր չէ ինչպես 5-ամյա զարգացման, այնպես էլ համամասնությամբ ֆինանսավորվող ծրագիր իրականացնել։ Նախատեսվում է Թլիկը միավորել մարզի մյուս եզդիական համայնքի հետ և տալ եզդիական բնակավայրի կարգավիճակ։ Պողոսյանի կարծիքով, միայն այդ ժամանակ հնարավոր կլինի համատեղ զարգացման ծրագրեր իրականացնել։
This site was made on Tilda — a website builder that helps to create a website without any code
Create a website