Արմավիրի մարզում հանքավայրերի ծավալները մեծանում են՝ ունեզրկելով գյուղացիներին

Հանքարդյունաբերության պատճառով միայն վերջին 10 տարիների ընթացքում Արմավիրի մարզի 14 համայնքներում 527 հեկտար հողատարածք դարձել է անպիտան և ենթակա է ռեկուլտիվացիայի
Որպես նախաբան
........․արածքային կառավարման և
ենթակառուցվածքների նախարարության պաշտոնական կայքի վերջին`2020 թվականի հոկտեմբերի 1-ի տվյալներով, Արմավիրի մարզում օգտակար հանածոների արդյունահանման նպատակով ընդերքօգտագործման 31 թույլտվություն է տրվել տնտեսվարողներին։
Ա
Տ
Արմավիրի մարզում տրամադրվել է 31 արդյունահանման թույլտվություն
Ավազ 16
Բազալտ 6
Տուֆ 6
Անդեզիտ 2
Գիպսապար 1
․․․․․․․ րմավիրի մարզը հարուստ է շինարարական ․․․․․նյութերի հանքավայրերով: -Ամեն օր այստեղից բեռնատարները շինանյութեր են տեղափոխում հանրապետության տարբեր բնակավայրեր։
․․․․․․․․ անքարդյունաբերության հետևանքով, մասնավորապես նախկին ավազի հանքերի տեղանքում առաջացել են լճեր, որոնց զբաղեցրած հեկտարների վերաբերյալ մարզպետարանը ստույգ թվեր ներկայացնել չի կարող: Արմավիրի մարզպետարանի Գյուղատնտեսության և բնապահպանության վարչության պետ Արթուր Այվազյանի ասելով՝ պատճառն այն է, որ տարածքների մակերեսները, կախված գրունտային ջրերի մակարդակի տատանումից, տարվա ընթացքում պարբերաբար փոփոխվում են։
Արմավիրի մարզում քարի հանքավայրերը հիմնականում տեղակայված են Բաղրամյանի և Էջմիածնի տարածաշրջանների նախալեռնային հատվածներում։
Ավազի հանքավայրեր կան ինչպես Արաքս և Սև ջուր գետերի ավազանում, այնպես էլ մարզի բազմաթիվ համայնքների գյուղատնտեսական նշանակության հողատարածքներում։ Ավազի հանքավայրերի տարածվածությունը նպաստավոր պայմաններ է ստեղծում որոշ տնտեսվարողների համար` շրջանցելու օրենքները և զբաղվելու ապօրինի հանքարդյունահանմամբ։
Հ
Արթուր Այվազյան
Արմավիրի մարզպետարանի Գյուղատնտեսության և բնապահպանության վարչության պետ
Ա
․․․․․․․․րմավիրի մարզպետարանի Գյուղատնտեսության և բնապահպանության վարչության տեղեկատվությամբ, Արմավիրի մարզում ավազակոպճային խառնուրդի արդյունահանման 16 թույլտվություններ տրամադրվել են 13 տնտեսվարողների, որոնցից 4-ի գործունեությունը դադարեցված է տարածքի վարձակալության պայմանագրերի ժամկետի ավարտման և հողերի նպատակային նշանակությունը չփոփոխելու պատճառով։ Մնացած 9 ընկերություններից 5-ի հանքավայրերը գտնվում են սահմանային գոտում, այսինքն՝ Արաքսի ավազանում, իսկ 4-ինը՝ տարբեր համայնքների տարածքներում։
Գոյություն ունեն կառույցներ, որոնք օրենքով սահմանված կարգով վերահսկողություն պետք է սահմանեն տնտեսվարողի կատարած աշխատանքների նկատմամբ։ Տնտեսվարողն ապօրինի հանքարդյունաբերությամբ զբաղվում է ինչ-որ համայնքի վարչական տարածքում, որն ունի համայնքի ղեկավար, ով ի պաշտոնե պարտավոր է կանխել տնտեսվարողի ոչ օրինական գործողությունները։ Բացի դրանից, կա Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմին, որն այս ոլորտի հիմնական վերահսկողն է։

Արմավիրի մարզի Մարգարա գյուղի հարևանությամբ, ավազակոպճային խառնուրդի հանքավայր Արաքս գետի ողողատներում։
․․․․․․․նտեսվարողները պայմանագրով պարտավորվում են արդյունահանման ավարտից հետո հողատարածքները վերականգնել և իրականացնել ռեկուլտիվացիոն աշխատանքներ։ Այս նպատակով, կախված հանքավայրի տեսակից ու ծավալից, տնտեսվարողը գումար է փոխանցում շրջակա միջավայրի պահպանության դրամագլխին։ Դրամագլխի տրամաբանությունն այն է, որ, եթե տնտեսվարողն իր գործունեությունն ավարտելուց հետո հանքավայրի հողատարածքը չվերականգնի և ռեկուլտիվացիա չիրականացնի, ապա գերատեսչությունը դրամագլխին փոխանցված գումարով իրականացնում է վերականգնողական աշխատանքները։
Եթե տնտեսվարողը բարեխղճորեն իրականացնում է հողատարածքի վերականգնողական աշխատանքները, ապա դրամագլխի գումարը վերադարձվում է տնտեսվարողին։ Տնտեսվարողի կողմից կատարվող բոլոր վճարումների չափն ուղիղ համեմատական է հանքավայրի ծավալներին. որքան մեծ է հանքավայրը, համապատասխանաբար մեծ են վճարումները։
Տ
Քարի լքված հանքավայր Արմավիրի մարզի Վանանդ գյուղի հարևանությամբ։
Ինչ է տեղի ունենում
․․․․․․․նտեսվարողը, ընդերքի օգտագործման դիմումով, ներկայանում է Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարություն՝ նշելով այն տարածքը, որտեղ մտադիր է ծավալելու իր գործունեությունը։ Եթե հողատարածքը գյուղատնտեսական նշանակության է, նախարարությունը կարող է առանց վարանելու մերժել, սակայն, չգիտես ինչպես, նախարարությունը բավարարում է դիմումը և սկսվում է թույլտվություն տալու գործընթացը։
Տ
Արմավիրի մարզպետարանի գյուղատնտեսության և բնապահպանության վարչության պետ Արթուր Այվազյանի խոսքով, առանց հաշվի առնելու համայնքի կամ մարզպետարանի կարծիքը, տնտեսվարողին ընդերքօգտագործման իրավունք են տալիս գյուղատնտեսական նպատակային նշանակության հողատարածքի վրա, որից հետո սկսվում է հողի նպատակային նշանակությունը փոխելու գործընթացը, որը պետք է իրականացնի համայնքը։
ՀՀ հողային օրենսգրքի 94 հոդվածի 5-րդ կետի 3-րդ ենթակետն արգելում է վարձակալին առանց վարձատուի համաձայնության փոփոխելու հողի նպատակային նշանակությունը։ Վարձատուն համաձայնություն պետք է տա ավագանու որոշմամբ, իսկ ավագանու օրակարգ հարցը մտնում է այն դեպքում, երբ վարձակալը դիմում է համայնքին և պատրաստակամություն է հայտնում վճարելու գյուղատնտեսական և արտադրական նշանակության հողատարածքների կադաստրային արժեքների տարբերությունը։
Օրինակ` 2012 թվականին «Արաքսի ավազան» ՍՊ ընկերությանը, համաձայն ՏԿԵ նախարարության պաշտոնական տվյալների, Արգավանդ համայնքում 20 տարով տրվել է ընդերքօգտագործման իրավունք։
Արմավիրի մարզպետարանի Գյուղատնտեսության և բնապահպանության վարչության տվյալներով, նշված ընկերությանը տրամադրվել է 4 հեկտար հողատարածք, որից 1,6 հեկտարը` գյուղատնտեսական նշանակության։
Արգավանդի համայնքի ղեկավարի տեղակալ Արման Գևորգյանն ասում է, որ 1,6 հեկտար հողատարածքի նպատակային նշանակությունը դեռ փոփոխված չէ։
Փոփոխված չէ նաև մի շարք համայնքների գյուղատնտեսական հողատարածքների նպատակային նշանակությանը, որոնք հատկացվել են հանքարդյունահանողներին։
Արթուր Այվազյան
Արմավիրի մարզպետարանի ԳԲ վարչության պետ
Արման Գևորգյան
Արգավանդ համայնքի ղեկավարի տեղակալ
Գետաշեն` 12,2 հա
Մերձավան` 3,0 հա
Արագած` 6,0 հա
Տանձուտ` 4,0 հա
Երվանդաշատ` 7,3 հա
Լեռնագոգ` 5,0 հա
Հանքավայրի ծավալների տրամաբանությունը
․․․․․․․նտեսվարողները նախընտրում են հանքարդյունահանման թուլատվություն ստանալ հնարավորինս փոքր հողակտորի համար։
Նախ, փոքր տարածքի համար բոլոր տեսակի վճարումները (հետազոտություն, նախագծում, վարձակալություն, բնապահպանական միջոցառումների, բնության և շրջակա միջավայրի դրամագլուխ, մշտադիտարկումների, ընդերքօգտագործման թույլտվություն) փոքր են։
Երկրորդ և ամենակարևորը` Ընդերքի մասին օրենսգրքի 31 հոդվածի 3-րդ մասի պահանջով՝
«Լիազոր մարմինը Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով ընդերքօգտագործման իրավունքների հաշվառման կենտրոնացված մատյանի տեղեկատվությունը տրամադրում է հարկային մարմնին»
Սա հարկերից խուսափելու հնարավորություն է տալիս հանքարդյունահանողին, ինչն ակնհայտ է նաև լիազոր մարմնի պատասխանատուների համար։ Այլապես անտրամաբանական է տալ ընդերքօգտագործման իրավունք 3 հեկտարի համար 15, 25, կամ 50 տարի ժամկետով։
Մի փոքր շեղվելով նշենք, որ ընդերքից արդյունահանված ավազը մինչև իրացումը պետք է մաղվի, տեսակավորվի և լվացման միջոցով ավազից հեռացվի հողային զանգվածը։ Ինչպես մեզ հետ զրույցում նշեց «ՄԼ Մայնինգ» ընկերության արտադրամասի պետ Կոլյա Մալյանը փոքր տարածքի (մինչև 5 հա) ամբողջ ավազի իրացման եկամուտը չի բավարարի լվացման և տեսակավորման սարքավորումներ ձեռք բերելու համար։
Տ
․․․․․․․րինակ՝ «Տնա-շին Աշոտ» ՍՊ ընկերությունը, ըստ ՏԿԵ նախարարության պաշտոնական կայքի, 2012թ-ին ստացել է ընդերքօգտագործման իրավունք։ Նույն օրով կնքվել է պայմանագիրը 10 տարի ժամկետով, գործողության իրականացման վայրը՝ Արմավիրի մարզ, Տանձուտի ԱԿԽ (ավազակոպճային խառնուրդ) 1-ին և 2-րդ տեղամաս։
Օ
Ըստ Արմավիրի մարզի Գյուղատնտեսության և շրջակա միջավայրի վարչության տվյալների, «Տնա-շին Աշոտ» ընկերության կողմից շահագործվող հանքավայրը զբաղեցնում է 3 հեկտար արտադրական նշանակության հողատարածք, հողօգտագործման պայմանագրի գործողության ժամկետը` 25 տարի։
Տանձուտի համայնքապետարանի քարտուղար Գրիշա Խուրշուդյանի հավաստմամբ, «Տնա-շին Աշոտ» ՍՊ ընկերությունը 21 տարով հողի վարձակալության պայմանագիր ունի գյուղապետարանի հետ այդ 3 հա-ի համար։
«Տնա-շին Աշոտ» ընկերությունը թիրախավորելով Տանձուտ համայնքի հարևան Արգավանդ համայնքի գյուղատնտեսական նշանակության հողատարածքները, իր ավազի լվացման արտադրամասը տեղադրել է Արգավանդ համայնքի ավազով հարուստ հողատարածքների հարևանությամբ։ Մինչդեռ ընկերությունը կարող էր լվացման արտադրամասը տեղադրել ոչ թե հանքավայրից 3-3,5 կմ հեռավորության վրա, այլ հանքավայրի անմիջական հարևանությամբ, որը կկրճատեր տրանսպորտային ծախսերը։
Գրիշա Խուրշուդյան
Տանձուտի համայնքապետարանի քարտուղար
«Տնա-շին Աշոտ» ՍՊ ընկերությունն, ի սկզբանե, բոլորովին մտադիր չէր հանքարդյունահանում իրականացնել միայն իրեն հատկացված 3 հա տարածքում։ Տնտեսվարողին մնում է ընդամենը մեկ սուբյեկտի հետ «տնավարի» համաձայնության գալ, որից հետո, կարող է տասնյակ տարիներ ավերակի ու ճահճի վերածել ոչ միայն արտադրական նշանակության, այլև գյուղատնտեսական նշանակության հողատարածքները։ Այդ սուբյեկտը համայնքի ղեկավարն է, ում ղեկավարած համայնքի վարչական տարածքում պետք է գործունեություն ծավալի ընդերքօգտագործողը։
Փաստացի «Տնա-շին Աշոտ» ՍՊ ընկերությունն իր լվացման արտադրամասի հարևանությամբ հողակտորներ է փնտրում գնելու նպատակով։ Ամենադժվարը առաջին վաճառողին գտնելն է։
Արմավիրի մարզի Եղեգնուտ գյուղում ավազի տեսակավորման արտադրամաս։
․․․․․․․ նդերքի մասին ՀՀ օրենսգիրքն ասում է՝
Հոդված 48. Իրավաբանական անձանց և քաղաքացիներին հատկացված հողամասերի սահմաններում ընդերքօգտագործումը
1. Իրավաբանական անձինք և քաղաքացիները, առանց ընդերքօգտագործման իրավունքի ձևավորման, իրենց սեփական հողամասերի սահմաններում շահույթ ստանալու նպատակ չհետապնդող, տնտեսական և կենցաղային սեփական կարիքների բավարարման նպատակով կարող են կատարել պետական հաշվեկշռում չհաշվառված ոչ մետաղական օգտակար հանածոների արդյունահանում` մինչև 2 մետր խորությամբ, ինչպես նաև ստորերկրյա կառույցների շինարարություն` մինչև 5 մետր խորությամբ` կառավարության սահմանած կարգով, տեղյակ պահելով լիազոր մարմնին:


Գնված գյուղատնտեսական նշանակության հողատարածքը հանքավայրի վերածելուց առաջանում է մինչև 4 մետր փոսորակ, որտեղ հոսում են շրջապատի գրունտային ջրերը՝ ջրազրկելով հարևանությամբ գտնվող գյուղացիական տնտեսությունների հողակտորները։
Հանքավայրի հարևանությամբ հողակտորներում բերքատվությունը կտրուկ նվազում է, և անիմաստ է դառնում գյուղատնտեսությամբ զբաղվելը։
«Տնա-շին Աշոտ» ՍՊ ընկերությունն անցնում է գյուղատնտեսական հողերի գնման երկրորդ փուլին՝ այս անգամ առաջարկելով «կոպեկներ»։ Գյուղացուն այլևս ելք չի մնում, քան ջրազրկված հողակտորը վաճառել գնորդի առաջարկած գնով։
Տարիների ընթացքում հանքավայրի ծավալները մեծանում են՝ սնանկացնելով տասնյակ գյուղացիական տնտեսությունների սեփականատերերին։

Ը
․․․․․․․րգավանդի նախկին համայնքապետ Աշոտ Աղաջանյանի մեկնաբանությամբ, իր պաշտոնավարման տարիներին գյուղի տարածքում հանքավայրեր չեն եղել։ Ինչ վերաբերում է առաջացած լճակներին, դրանցից մի մասը խորհրդային տարիներից են մնացել, իսկ մյուս մասը գյուղացիներն իրենց հողակտորից ավազ են հանել, որն արգելելու լծակներ գյուղապետարանը չի ունեցել։
Ա
Այժմյան համայնքի ղեկավար Արշավիր Աղաջանյանն իրեն ապահովագրելու համար «Տնա-շին Աշոտ» ՍՊ ընկերությանը ապօրինի հանքարդյունաբերությամբ զբաղվելու համար մեկ անգամ 100 հազար դրամ տուգանք է սահմանել ու դրանով ավարտված է համարել իր լիազորությունները։
Արգավանդ համայնքի մոտակայքում բազմաթիվ մեծ ու փոքր լճակներ կան, որոնք առաջացել են ավազահանքերի շահագործումից: Պատասխանատուներն աշխատում են ամեն ինչ վերագրել խորհրդային տարիներից ստացած ժառանգությանը, ինչը կատարվում է նաև Արգավանդ համայնքում։
Գյուղատնտեսական գիտությունների թեկնածու Հենրիկ Ալեքսանյանն ասում է, որ այդ տարածքների մի մասը ժառանգություն է մնացել խորհրդային տարիներից: Սակայն ստեղծված իրավիճակը բարդել միայն խորհրդային տարիների վրա արդարացի չի լինի, քանի որ միտումը շարունակվում է մինչ օրս, և տարեցտարի գյուղնշանակության հողատարածքները հանքարդյունաբերության պատճառով նահանջ են ապրում: «Վերահսկողությունը բացակայում է, շատ համայնքի ղեկավարներ չեն պատկերացնում, թե ինչ հսկայական վնասներ է հասցվում գյուղացիական տնտեսություններին հարևանությամբ տեղակայված ավազի հանքավայրի կողմից»։
Այժմ տեսնենք, թե ինչպես և ում միջոցով է իրականացվել Արգավանդի գյուղատնտեսական նշանակության հողատարածքներում ընդերքի նկատմամբ վանդալիզմի դրսևորումները։
Քարտեզներից պարզ երևում է, որ մոտ 17 հա գյուղատնտեսական նշանակության հողատարածք տնտեսվարողի գործողությունների արդյունքում վերածվել է լճի ու ճահճուտի։
Արշավիր Աղաջանյան
Արգավանդի համայնքապետ
Հենրիկ Ալեքսանյան
Գյուղատնտեսական գիտությունների թեկնածու
․․․․․․․րգավանդի համայնքապետի տեղակալ Արման Գևորգյանի խոսքով, «Տնա-շին Աշոտ» ՍՊ ընկերությունը համայնքի վարչական տարածքում ունի սեփականության իրավունքով 4,75 հա հողատարածք, որում գտնվում է ընկերության ավազի լվացման արտադրամասը։ Մեր նկարահանումների պահին ավազի լվացման արտադրամասի հարևանությամբ իրականացվում էր ընդերքից ավազի կորզման գործընթաց։
Փաստորեն, «Տնա-շին Աշոտ» ՍՊ ընկերությունը ոչ միայն գյուղացիներից գնած հողատարածքներում է հանքարդյունահանում իրականացնում, այլ նաև՝ իր 4,75 հեկտար տարածքի շրջակայքում։ Եթե օգնության դիմենք քարտեզներին, կհասկանանք, որ ընկերությունը փաստացի զբաղեցնում է 8,3 հեկտար՝ սակայն համայնքին հողի հարկ է վճարում 4,75 հեկտարի համար։
Փորձեցինք տեղեկատվությունը ճշտել «Տնա-շին Աշոտ» ՍՊ ընկերությունից, որը գրանցված է Արմավիր քաղաքի Իսահակյան փողոցի 22 հասցեում։ Տնօրենն է Մնացական Հովհաննիսյանը, իսկ հիմնադիրներն են՝ նախկին պատգամավոր Նահապետ Գևորգյանը և եղբորորդին՝ Բագրատ Գևորգյանը, հավասար բաժնեմասերով։ Նշված հասցեում մեզ ասացին, որ դա սեփական բնակարան է և ոչ մի կազմակերպություն կամ կազմակերպության տնօրենի չեն ճանաչում։ Ճիշտ է, պարբերաբար «Տնա-շին Աշոտ»-ին հասցեագրված նամակներ են ստանում, սակայն հետ են վերադարձնում փոստատարին։ Արմավիր քաղաքի գերեզմանատան ճանապարհի վերջնամասում գտնվող, Նահապետ Գևորգյանին պատկանող գրասենյակում մեզ ուղղորդեցին «Սարդարապատ Գրուպ» ՍՊ ընկերության գլխավոր գրասենյակ։ Այնտեղ ասացին, որ Գևորգյանին չենք կարող տեսնել, իսկ տնօրենը՝ Մնացական Հովհաննիսյանը, Արգավանդի ավազի տեսակավորման արտադրամասում է։ Արտադրամասում էլ պատասխանեցին, որ տնօրենն այստեղ չէ և հազվադեպ է լինում։ Մեկ շաբաթ նույն շրջապտույտը կատարելուց և զուգահեռաբար տարբեր համարներից տեղամասի պետից մինչև հիմնադիր զանգահարելով՝ կապ հաստատել չհաջողվեց։
Արգավանդի գյուղապետարանից ճշտեցինք ընկերության գործունեության հասցեն, պարզվեց` Արգավանդում գտնվող լվացման արտադրամասն է։
Այցելեցինք այդ արտադրամաս, որտեղ մեզ դիմավորեց մի երիտասարդ, ներկայացավ վարորդ, ասաց, որ տնօրենը տեղում չէ, անուն ազգանունը չգիտի, հեռախոսահամարը՝ նույնպես։ Նույնաբովանդակ պատասխան ստացանք մեկ շաբաթ անց, մեկ այլ աշխաակցից։
Գրավոր հարցում ուղարկեցինք «Տնա-շին Աշոտ» ՍՊ ընկերության տնօրինությանը։ Սակայն հարցումն առ այսօր անպատասխան է մնացել:
Արգավանդ համայնքի ղեկավար Արշավիր Աղաջանյանի խոսքով, «Տնա-շին Աշոտ» ընկերությունն իր սեփական 4,75 հա արտադրական նշանակության հողատարածքի վրա է գործունեություն իրականացնում, ապօրինի տարածքներ ընկերությունը չի զբաղեցնում։ Իսկ ինչ վերաբերում է քարտեզներին՝ ասաց․ «Ես դրանից բան չեմ հասկանում, աչքիս տեսածն եմ ասում, իսկ իմ աչքով հազիվ էլ 5 հեկտար լինի իրանց գործունեության տարածքը»։
Ա
Այցելություն Արմավիրի մարզի Արգավանդ գյուղի հարևանությամբ, «Տնա-շին Աշոտ» ՍՊ ընկերության ավազի տեսակավորման արտադրամաս։
......... աստացի հանքերի շահագործման ընթացքում ընդհանրապես կապ չունի հանքավայրի մակերեսը, կարևորը լիազոր մարմնի կողմից տրված փաստաթուղթն է, որով տնտեսվարողն իրավունք ունի զբաղվելու հանքարդյունաբերությամբ, իսկ թե որտե՞ղ կամ ո՞րքան տարածքում, դա կախված է տնտեսվարողի կարողությունից։
Եթե լճի վերածված գյուղատնտեսական նշանակության հողերի նպատակային նշանակությունը փոխվեր արտադրականի, յուրաքանչյուր հեկտարի համար տեղական բյուջե պետք է փոխանցվեր գյուղնշանակության և արտադրական հողերի կադաստրային արժեքի տարբերությունը, այսինքն կառավարության որոշման դրույթներով Արգավանդի մեկ հեկտար արտադրական նշանակության հողատարածքի կադաստրային արժեքը հաշվարկվում է 5 միլիոն 280 հազար դրամ իսկ գյուղնշանակությանը, ըստ կատեգորիայի, մինչև 2,5 միլիոն դրամ։
Ստացվում է՝ միայն հողի նշանակությունը փոխելով, յուրաքանչյուր հեկտարի համար տեղական բյուջե կմուտքագրվեր 2 միլիոն 780 հազար դրամ։ Արտադրական նշանակության հողատարածքի վարձակալության տարեկան հողի հարկը կազմում է 26 հազար 400 դրամ։ Ամենահամեստ հաշվարկով 15 հեկտար հողատարածքից Արգավանդի բյուջե չի մուտքագրվել 41,7 միլոն դրամ, հողի նշանակությունը փոխելու համար և տարեկան 396 հազար՝ վարձակալության համար։
Ի դեպ, մեր հարցին՝ եթե այդ գումարը մուտքագրվեր տեղական բյուջե, ինչպիսի՞ ծրագրեր կարելի էր իրականացնել համայնքում։ Համայնքապետի տեղակալ Արման Գևորգյանը ժպտալով՝ ասաց․ «Տարեկան 20 միլիոն դրամ բյուջե ունեցող համայնքի համար այդ գումարով ամեն ինչ էլ կարելի էր անել, բայց փաստացի այդ գումարը չկա։ Ինչու՞, չգիտեմ»։
Նշենք, որ «Տնա-շին Աշոտ» ՍՊ ընկերությունը, ըստ ՀՀ ԱՆ Իրավաբանական անձանց պետական ռեգիստրի տվյալների, պետական բյուջեի նկատմամբ պարտավորություններն իրականացնում է ԴԱՀԿ-ի միջամտությամբ։
Փ
․․․․․․․եկ այլ ընկերության ավազի տեսակավորման արտադրամասը տեղակայված է Եղեգնուտ համայնքում։ Եղեգնուտ համայնքը միակն է, որտեղ կա 2 գյուղապետարան, 2 գյուղապետ, որոնցից մեկը նշանակվել է մարզպետի կողմից, որպես ժամանակավոր պաշտոնակատար, իսկ մյուսը, որը նախկինն էր, վերականգնվել է դատարանով։ Եղեգնուտի գյուղապետերից Ռազմիկ Մարգարյանը, ում պաշտոնավարման տարիներին արտադրամասը հայտնվել է գյուղի վարչական տարածքում, ասաց․ «Կազմակերպության անունը չեմ հիշում, եթե չեմ սխալվում «Լցոն» է կոչվում և գործունեություն է ծավալում իր սեփական տարածքի վրա»։
Մ
Գյուղապետի ժ/պ Աշոտ Խուրշուդյանն էլ հայտնեց, որ իրենք տեղյակ չեն և պատկերացում չունեն, թե ինչ կազմակերպություն է ավազի տեսակավորմամբ զբաղվում, ասաց ամեն ինչ արվել է Մարգարյանի օրոք, միայն վստահ է, որ կազմակերպության անունը «Լցոն» չէ։
Ռազմիկ Մարգարյան
Եղեգնուտի համայնքապետ
Աշոտ Խուրշուդյան
Եղեգնուտի համայնքապետի տեղակալ
Երկար փնտրտուքից հետո պարզեցինք, որ ավազի տեսակավորման արտադրամասը պատկանում է «Ավազպլյուս» ՍՊ ընկերությանը։ Եղեգնուտ համայնքի գյուղապետարանի աշխատակազմի քարտուղար Սեդրակ Ալեքսանյանի մեկնաբանությամբ, 10 տարի առաջ ընկերությունը Եղեգնուտի բնակիչ Միշա Աղվանի Մանուկյանից առքուվաճառքի պայմանագրով ձեռք է բերել 1,41 հեկտար գյուղատնտեսական նշանակության հողատարածք։ Որից հետո, 1,4 միլիոն դրամ վճարելով տեղական բյուջե, հողատարածքից 0,2 հեկտարի նշանակությունը փոխվել է արտադրականի և տեղադրել են սարքավորումները։
Քարտուղարի խոսքով, ընկերությունը տարեկան 1400 դրամ հողի հարկ է վճարում 0,2 հեկտար արտադրական նշանակության հողի համար և 5 հազար դրամ մնացած 1,2 հեկտարի համար։
Արման Գևորգյան
Արգավանդի համայնքապետի տեղակալ
․․․․․․․․․․յուղատնտեսական գիտությունների թեկնածու Հենրիկ Ալեքսանյան- «Եթե ավազի հանքավայրը շրջապատի հողատարածքները ջրազրկում է, ապա լվացման արտադրամասի պարագայում հակառակ երևույթն է տեղի ունենում։ Այսինքն, հանքավայրից հանված ավազը կուտակվում է լվացման արտադրամասում, և ջրի միջոցով ավազից անջատվում է հողի զանգվածը։ Արտադրական թափոն հանդիսացող պղտոր ջուրը հոսում է հարակից տարածքներ և այս անգամ բուսականությունը չորանում է գերխոնավությունից»։
Ստեղծված իրավիճակում գյուղացիները ստիպված հրաժարվում են հող մշակելուց, ինչին սպասում են ընկերությունները և ըստ էության սկսում շուկայականից շատ ցածր գնով գնել արդեն անպիտան դարձած հողակտորները։
Գ
Այսօր «Ավազպլուս» ընկերությունը օրինական 0,2 հեկտար արտադրական նշանակության հողատարածքին ավելացրել է 15 անգամ շատ գյուղատնտեսական նշանակության հողատարածք և շարունակում է իր արդյունահանումը։ Քարտեզից պարզ տեսանելի է, թե որքան գյուղատնտեսական նշանակության հողեր են դարձել «Ավազպլյուս» ընկերության լվացման արտադրամասի զոհը։
Հենրիկ Ալեքսանյան
Գյուղատնտեսական գիտությունների թեկնածու
Այցելեցինք «Ավազպլյուս» ՍՊԸ ավազի լվացման արտադրամաս։ Մի քանի աշխատակից և մի քանի շուն դիմավորեցին մեզ։ Աշխատակիցներն ասացին, որ իրենք կպատասխանեն մեզ հետաքրքրող բոլոր հարցերին, հետո հարցերը լսելով որոշեցին, որ պետք է տնօրենին դիմենք։ Տնօրենի գտնվելու, բնակության վայրից տեղեկություն չունեին։ Անունը չէին հիշում, հեռախոսահամարը չգիտեին։ Մեկ շաբաթ անց նորից այցելեցինք։ Նախորդ պատասխանին միայն ավելացավ այն, որ հողարկավորության մասնակցելու նպատակով տնօրենը մեկնելու է Ամերիկա, չգիտեն` երբ կվերադառնա։
Եղեգնուտի գյուղապետ Ռազմիկ Մարգարյանից տեղեկություն չստացանք։ Ասաց` անձը, ում հետ պայմանագիր է կնքել, մահացել է, տնօրենը փոխվել է, ոչ անունը գիտի, ոչ գրասենյակի տեղ, ոչ էլ հասցե, գիտի, որ Երևանից է։ Կհետաքրքրվի և կգտնի այն ժամանակ, երբ իր դիրքերը համայնքում կամրապնդեն։
Այցելություն Արմավիրի մարզի Եղեգնուտ գյուղի հարևանությամբ, «Ավազպլյուս» ՍՊ ընկերության ավազի տեսակավորման արտադրամաս։
․․․․․․․ անձուտի վարչական տարածքում 4 հեկտար գյուղատնտեսական նպատակային նշանակության հողատարածքի վրա, «Ավազպլյուս» ընկերությանը ընդերքի օգտագործման թույլտվություն է տրվել 2018 թվականին՝ 25 տարի ժամկետով։ Ըստ էության ընկերությունը նույն տարում վարձակալության պայմանագիր է կնքել Տանձուտ համայնքի հետ, սակայն իրավունք չի ունեցել զբաղվելու հանքարդյունաբերությամբ մինչև հողատարածքի նպատակային նշանակությունը փոխելը։

Ընկերությունը, անտեսելով իրավական նորմերը, սկսել է իր գործունեությունը և 2018 թվականի նոյեմբերին Տանձուտի համայնքի ղեկավար Մխիթար Պետրոսյանի որոշումով, գյուղատնտեսական հողերը ոչ նպատակային օգտագործելու համար, տուգանվել է 100 հազար դրամով։ Սակայն տուգանքի փաստը չի խանգարել տնտեսվարողին շարունակել աշխատանքները։

Արմավիրի մարզպետարանի Գյուղատնտեսության և բնապահպանության վարչությունից տեղեկացանք, որ «Ավազպլյուս» ՍՊ ընկերության աշխատանքները կասեցված են, հողերի նշանակությունը չփոխելու պատճառով։ Նույն պնդումն արեց նաև Տանձուտ համայնքի ղեկավարը, սակայն մեր նկարահանումների ժամանակ ավազի տեսակավորման արտադրամասը շարունակում էր աշխատել, իսկ բեռնատարները Տանձուտի հանքավայրից ավազ էին տեղափոխում արտադրամաս։

«Ավազպլյուս» ընկերությունը, զբաղեցնելով 3 հեկտար գյուղատնտեսական նշանակության հողատարածք, Եղեգնուտ համայնքին հասցրել է 9.8 մլն դրամի վնաս հողերի նշանակությունը չփոխելու պատճառով և տարեկան 158 հազար դրամ՝ տարեկան հողի հարկի ձևով։
Նույն տրամաբանությամբ Տանձուտ համայնքի բյուջե չի մուտքագրվել 13,12 միլիոն դրամ հողերի նշանակությունը չփոխելու հետևանքով և 211,2 հազար դրամ՝ տարեկան հողի հարկի տեսքով։
Ըստ Իրավաբանական անձանց պետական ռեգիստրի տվյալների, «Ավազպլյուս» ՍՊ ընկերությունը գրանցված է Երևան քաղաքում, որի տնօրենը Հայկազ Սիմոնյանն է, իսկ հիմնադիրները՝ Տիգրան Նազարյանը և Հարություն Յանդյանը՝ 33-ական, Գոռ Առուստամյանը՝ 34 տոկոս բաժնեմասով։ Արտադրամասի աշխատակիցներից մեկը, ով չցանկացավ ներկայանալ՝ ասաց, որ արտադրամասի հետ կապված բոլոր հարցերով զբաղվում է Գոռը, ով աշխատում է Բարսեղ Բեգլարյանի (Ֆլեշի Բարսեղ) մոտ։


Տ
Արմավիրի մարզի Եղեգնուտ գյուղի հարևանությամբ, «Ավազպլյուս» ՍՊ ընկերության ավազի տեսակավորման արտադրամաս։
․․․․․․․ ամաձայն` Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության պաշտոնական կայքի տվյալների, Արմավիրի մարզի Ապագա համայնքում օգտակար հանածոների արդյունահանման նպատակով 2012 թվականին ընդերքօգտագործման իրավունք է տրամադրվել «Հասինէդ» և 2017 թվականին «Սահակ 1» ՍՊ ընկերություններին՝ համապատասխանաբար 15 և 44 տարի ժամկետով։ Երկու ընկերություններին էլ տրամադրվել է ջրային տարածք՝ 1,1 հեկտար և 32,3 հեկտար։ «Հասինեդ» ընկերության գործունեությունը կասեցված է։
Հ
Ապագա համայնքի ղեկավար Պետրոս Ավագյանի մեկնաբանությամբ, իրենց կողմից հսկողություն է իրականացվում, որպեսզի ընդերքօգտագործողները գործեն իրենց ընդերքօգտագործման իրավունքի սահմաններում և մինչ օրս շեղումներ չեն նկատել: Ավելին, գյուղապետի խոսքով, ընդերքօգտագործողները բավականին օգնում են գյուղին, նախ՝ առաջացած լճերում կուտակված ջուրն է օգտագործվում ոռոգման նպատակով, ապա՝ տարեկան մոտ 1 մլն դրամ հարկ է վճարվում տեղական բյուջե։
Պետրոս Ավագյան
Ապագա համայնքի ղեկավար
Տեղանքն ուսումնասիրելիս ականատես եղանք, թե ինչպես է ոչ ջրային տարածքը վերածվում ջրային տարածքի։ Երկու ավազ բարձող տեխնիկա (դրագա) աշխատանքներ էին իրականացնում տարածքում և մեծ ինտենսիվությամբ ավազը բարձում բեռնատարները։ Նորից դիմելով «Google Earth Pro» ծրագրին, տեսնենք, թե տարիների ընթացքում ինչպիսի՞ ազդեցություն է թողել շրջակա միջավայրի վրա հանքերի շահագործումը Ապագա համայնքի գյուղատնտեսական նշանակության հողատարածքների վրա։
Ապագա համայնքի գյուղատնտեսական նշանակության հողատարածքների ծավալների նվազումը 2010-2021 թթ
Նույն համայնքի մեկ այլ հատվածում
Քարտեզներից տեսանելի է, որ 2 տեղամասերում գյուղատնտեսական նշանակության հողատարածքները նահանջել են 39 հեկտարով, տասնյակ հեկտար գյուղատնտեսական նշանակության հողատարածքներ ջրազրկման պատճառով վերածվել են անապատի։ Կարելի է արձանագրել, որ ավազի հանքավայրերը տարիների ընթացքում Ապագա համայնքի բյուջեին հասցրել են մոտ 105 միլիոն դրամի վնաս՝ հողերի նշանակությունը չփոխելու պատճառով, և տարեկան 1,6 միլիոն դրամ՝ հողի հարկի տեսքով։
Արմավիրի մարզի Ապագա գյուղի հարևանությամբ, «Սահակ 1» ՍՊ ընկերության ավազակոպճային խառնուրդի հանքավայր։
․․․․․․․ յցելեցինք «Սահակ 1» ՍՊ ընկերությանը պատկանող ավազի տեսակավորման արտադրամաս։ Մեզ դիմավորող անձը տեղեկացրեց, որ չի կարող ասել ո՞վ է տնօրենը, ո՞րտեղ է և ե՞րբ է լինում արտադրամասում։ Ասաց` իրավունք չունի հեռախոսահամար փոխանցել։ Չի հիշում ոչ սեփական անունը, ոչ էլ տնօրենի անունը, բայց խոստանում է տեղեկացնել տնօրենին, որ այցելել ենք արտադրամաս։ Մեզ դիմավորող անձի խորհրդով պայմանավորվեցինք հաջորդ օրը` ժամը 14-ին, նորից այցելել արտադրամաս։
Պայմանավորված ժամին այցելեցինք լվացման արտադրամաս, նույն անձն ասաց, որ տնօրենը տեղում չէ և արագ հեռացավ։ Մեր գրավոր հարցումն էլ անպատասխան մնաց։

«Հասինէդ» ՍՊ ընկերության հիմնադիր տնօրեն Ստեփան Խաչատրյանից փորձեցինք ճշտել, թե որքան է իրենց մասնակցությունը Ապագա գյուղի գյուղատնտեսական նշանակության հողատարածքների ճահճացման գործընթացում։ Ընկերության գրանցման հասցեով այցելեցինք Երևան, Հանրապետության 76/3, բն․48 սակայն ապարդյուն։ Նույն հասցեով գրավոր հարցումը հետ վերադարձավ «անհայտ» մակնշմամբ։

Ա
Արմավիրի մարզի Ապագա գյուղում «Սահակ 1» ՍՊ ընկերության ավազի տեսակավորման արտադրամաս։
Այցելություն «Սահակ 1» ՍՊ ընկերության գրանցման հասցեյով։
Ըստ գյուղացիների, ավազի հանքավայրը պատկանել է Ապագա համայնքի նախկին ղեկավար Արտաշես Բարսեղյանին, ով, 2018 թվ-ին վաճառելով ընկերությունը Սվետլանա Սիմոնյանին, ընդմիշտ մեկնել է ԱՄՆ։
Ավելի ուշ կարողացանք կապ հաստատել «Սահակ 1» ՍՊ ընկերության տնօրեն Գուրգեն Դավթյանի հետ, ով ասաց․ «Մենք բացառապես մեզ հատկացված տարածքում ենք գործունեություն ծավալում և շեղումներ չենք կատարում։ Թե ո՞վ, ե՞րբ, ի՞նչ է արել, տեղյակ չեմ»։
Չնայած ընկերության տնօրենի և համայնքի ղեկավարի պնդումներին, որ հանքավայրի տարածքների շեղումներ չեն լինում, մեր տեսախցիկն արդեն արձանագրել էր շեղումների փաստը։
Սահմանային գոտու հանքավայրեր
․․․․․․․․ տարբերություն մյուս տարածքների, ՀՀ կառավարության 2008թ. հունվարի 10-ի որոշմամբ Արաքս գետի ողողատներից գետավազի արդյունահանման համար հողամասի նպատակային նշանակության փոփոխություն և հողամասի հատկացում չի պահանջվում։ Նույն որոշմամբ խիստ պայմաններ է առաջադրվում՝ գետի հունի պահպանման համար։
Սահմանային գոտում 50 հա ընդհանուր մակերեսով 3 հանքավայր է շահագործում «Մլ Մայնինգ» ՍՊ ընկերությունը։ ՏԿԵ նախարարության պաշտոնական տվյալներով, ընկերությանն ընդերքօգտագործման թույլտվություններ է տրվել 2012 թ.-ին՝ 20, 50 և 55 տարի ժամկետով։ Հարկ է նշել, որ «Մլ Մայնինգ» ընկերությունը մեր այցելած միակ ընդերքօգտագործող ընկերությունն էր, որտեղ տեսանելի վայրում փակցված էր Հարկային օրենսգրքի 33 հոդվածով նախատեսված կազմակերպության մասին տեղեկատվությունը։ Տեղամասի պատասխանատու Կոլյա Մալյանը հնարավորություն ընձեռեց հեռախոսազրույց ունենալ ընկերության տնօրեն Էդուարդ Մարգարյանի հետ։ Մարգարյանը տեղեկացրեց, որ սահմանային գոտում, Արաքսի ողողատներում, հողատարածքները վարձակալել է Մարգարա և Արաքս համայնքներից, իսկ տեսակավորման արտադրամասերը տեղակայված են սահմանային գոտուց դուրս։

Ընկերության հանքավայրերը գտնվում են Արաքս գետի ողողատներում։ Նրանց աշխատանքների նկատմամբ հսկողություն են սահմանում նաև սահմանապահները, որպեսզի չխախտվի գետի հունը և պահպանվեն սահմանային կոորդինատները։
Մարգարայի գյուղապետարանի աշխատակազմի քարտուղար Ալբերտ Հարությունյանից տեղեկացանք, որ «Մլ մայնինգ» ՍՊ ընկերությունը սահմանային գոտում 25 տարի ժամկետով վարձակալել է 20 հա հողատարածք։ Հանքավայրերը տեղակայված են Արաքս գետի ողողատներում։
«Մլ մայնինգ» ՍՊ ընկերությունը գրանցված է Երևան, Շենգավիթ, Շիրակի փողոց, Արտադրամաս 74/16 հասցեում։ Հիմնադիրը Դավիթ Սուքիասյանն է, ով Հատուկ քննչական ծառայությունում գլխավոր քարտուղարն էր մինչև 2020թ. օգոստոս ամիսը:
Ի
Ալբերտ Հարությունյանյան
Մարգարայի համայնքապետարանի աշխատակազմի քարտուղար
Արմավիրի մարզի Մարգարա գյուղի հարևանությամբ, «Մլ մայնինգ» ՍՊ ընկերության ավազի տեսակավորման արտադրամաս։
․․․․․․․․ահմանային գոտում 2012 թվականին 4 հա տարածքում 12 տարի ժամկետով ընդերքօգտագործման թույլտվություն է ստացել «Լցոն» ՍՊ ընկերությունը։ Ընկերության հավաքակայանում հանդիպեցինք Սեյրան Խաչատրյանին, ով ներկայացավ որպես վարորդ՝ ասելով, որ չի կարող մեր հարցերին պատասխանել։

Հանքավայրում աշխատող մեխանիզատորները տեղեկացրին, որ Սեյրան Խաչատրյանը տեղամասի պետն է, իսկ տնօրենը` Վազգեն Աղջոյանը։ Մեր նկարահանումների պահին ընկերությունն աշխատանքներ էր իրականացնում 8-9 հա տարածքի վրա։ Մեխանիզատորների մեկնաբանությամբ, սկզբում հանքավայրը եղել է Արաքսի ողողատներում, այնուհետև տեղափոխվել են գետի հարևանությամբ այլ տարածք։
Արաքս համայնքի ղեկավար Վարդան Գրիգորյանն ասաց, որ «Լցոն» ՍՊ ընկերությունը Արաքս համայնքի հետ ունի 4 հա հատուկ նշանակության հողատարածքի վարձակալության պայմանագիր՝ 99 տարի ժամկետով։ Ըստ գյուղապետի` տարեկան 180 հազար դրամ հողի հարկ է վճարում։ Այս պահին ընկերթյանն արգելված է Արաքսի հունից ավազի արդյունահանում իրականացնել, քանի որ խախտել է ընդերքօգտագործման կանոնները։
Մեր նկարահանման պահին ընկերությունը իրականացնում էր ավազի արդյունահանում, Արաքս գետի հունի հարևանությամբ։
«Լցոն» ՍՊ ընկերության հիմնադիր տնօրեն Վազգեն Աղջոյանը մեզ հետ զրույցում նախ խորհուրդ տվեց շրջանցել իրենց ընկերությունը, իսկ ինչո՞ւ, Աղջոյանն ասաց․ «Ձեզնից ո՞վ ա խեր տեսել, որ ես տեսնեմ։ Բացի դա, իմ մոտ պռոբլեմ չկա, աշխատում ենք օրենքով, կարգով, ամեն ինչով»։ Google earth-ով արձանագրած փաստերի մասին ասաց, որ ինքը քարտեզի հետ գործ չունի և իրեն հատկացված սահմաններից դուրս չի գալիս։
Վարդան Գրիգորյան
Արաքս համայնքի ղեկավար
«Վինեկա» ՍՊ ընկերությունը սահմանային գոտում, Արաքս գետի ողողատներում 2012 թվականին 4 հա տարածքում արդյունահանում իրականացնելու համար ընդերքօգտագործման թույլտվություն է ստացել 35 տարի ժամկետով։ Ընկերությունը պատկանում է Նահապետ Գևորգյանի կնոջը՝ Նառա Հակոբյանին։
Հանքավայրում մեկ էքսկավատոր կար, որը կանգնած էր ճանապարհին։ Էքսկավատորի վարորդ Արթուր Խլոյանն ասաց, որ դադարեցնելու են աշխատանքները, քանի որ Արաքս գետի ջուրը պակասել է, և հանքավայրը չի համալրվում ավազով, ուստի հետագա աշխատանքը տնտեսապես դարձել է ոչ շահավետ։
Սահմանային գոտում, Արաքսի ողողատներում 2012 թ.-ին ընդերքօգտագործման թույլտվություն են ստացել «Արաքսի ավազան» և «Լիլի-Արման» ՍՊ ընկերությունները՝ համապատասխանաբար 4 և 2 հեկտար տարածքներում, 20 և 55 տարի ժամկետով։ Այս ընկերությունների հանքավայրերում չկային տեխնիկական միջոցներ, չկային նաև՝ ներկայացուցիչներ։ Մարզպետարանի Գյուղատնտեսության և բնապահպանության վարչությունից մեզ տեղեկացրեցին, որ այդ տնտեսվարողներն աշխատում են ընդհատումներով, հիմնականում՝ Արաքս գետի գարնանային հեղեղումներից հետո։
Արմավիրի մարզի Հայկաշեն գյուղում գրանցված «Արաքսի ավազան» ՍՊ ընկերությունը պատկանում է Գրիգոր Պետրոսյանին, սակայն գյուղում հայտնի է որպես ՊՆ նախկին փոխնախարար Գագիկ Մելքոնյանի հանք։ Ընկերությունը պարբերաբար դատական վեճերի մեջ է հայտնվում բանկերի և տնտեսվարողների հետ ֆինանսական պարտավորությունները չկատարելու համար։
«Լիլի-Արման» ՍՊ ընկերությունը գրանցված է Արմավիրի մարզի Արաքս գյուղում և հիմնադիր տնօրենն է Աղվան Մելքոնյանը, ով Արաքս համայնքի նախկին ղեկավար Ավագ Մելքոնյանի եղբայրն է։
Ս
Արմավիրի մարզի Արաքս գյուղի հարևանությամբ, «Լցոն» ՍՊ ընկերության ավազակոպճային խառնուրդի հանքավայրի հավաքակայան։
Արմավիրի մարզի Մարգարա գյուղի հարևանությամբ, «Վինեկա» ՍՊ ընկերության ավազակոպճային խառնուրդի հանքավայր։
Ռեկուլտիվացիոն աշխատանքներ
․․․․․․․նդերքի մասին ՀՀ օրենքի 3-րդ հոդվածի 25 կետի ձևակերպմամբ, ռեկուլտիվացիոն աշխատանքները՝ դա ընդերքօգտագործման արդյունքում խախտված հողերի վերականգմանն ուղղված (անվտանգ կամ օգտագործման համար պիտանի վիճակի բերելու) միջոցառումներն են։ Արմավիրի մարզի տարածքում, հանքարդյունաբերության պատճաոով, տարեցտարի ավելանում են ավերակները, լճակներն ու ճահիճները։
Ը
Արմավիրի մարզպետարանի Գյուղատնտեսության և բնապահպանության վարչության պետ Արթուր Այվազյանն ասում է, որ հանքարդյունաբերության պատճառով 500 հեկտարից ավելի հողատարածք ենթակա է ռեկուլտիվացիայի։ Սակայն իրենց կապը հանքարդյունաբերության հետ սկսվում է հանրային լսումներով և ավարտվում հողհատկացման պայմանագրի կնքման գործընթացի կազմակերպմամբ։ Իրավական տեսանկյունից հանքարդյունաբերության հետ մարզպետարանն այլ գործառույթ չունի։
Ընդերքի մասին օրենսգրքի 69 և 70 հոդվածներով կարգավորվում է հանքը փակելուց հետո ռեկուլտիվացիոն աշխատանքները։
Արթուր Այվազյան
Արմավիրի մարզպետարանի ԳԲ վարչության պետ
«Տնա-շին Աշոտ» ՍՊ ընկերության օրինակով փորձենք հասկանալ՝ հնարավո՞ր է կատարել ռեկուլտիվացիոն աշխատանքներ։ Ընկերությանը հատկացվել է 3 հեկտար ընդերքօգտագործման տարածք։ Համաձայն Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության պաշտոնական տվյալների, «Տնա-շին Աշոտ» ՍՊ ընկերությունը դրամագլխին տարեկան վճարում է 42 890 դրամ։ Արդյոք հնարավո՞ր է 10 տարում կուտակված այդ գումարով վերականգնել ընկերության շահագործած տարածքները։
«Տնա-շին Աշոտ» ՍՊ ընկերությունը 3 հեկտար արտադրական նշանակության հողատարածքի համար 2019 թվականին վճարել է 42 890 դրամ, իսկ «Հասինէդ» ՍՊ ընկերությունը 1,1 հեկտար ջրային տարածքի համար նույն ժամանակահատվածում վճարել է 1 299 400 դրամ։ Սա այն դեպքում, երբ ջրային տարածքում վերականգնողական աշխատանքներ չեն նախատեսվում։

Հողաշինարար ճարտարագետ Հովիկ Պետրոսյանի հաշվարկով, եթե տեղում հողի պաշար կա, ապա մեկ հեկտար ոչ գյուղատնտեսական հողատարածքի վերականգման համար՝ կախված հողի շերտի վնասվածության խորությունից, կպահանջվի 2,5-3,0 մլն դրամ։ Իսկ եթե անհրաժեշտ լինի լրացուցիչ հող տեղափոխել, գումարը կկրկնապատկվի։
Արմավիրի մարզի Լուկաշին գյուղի հարևանությամբ չգործող քարի հանքավայր։
Արմավիրի մարզի Արգավանդ գյուղի հարևանությամբ, լքված ավազի հանքավայր։
Որպես վերջաբան
․․․․․․․անքարդյունաբերության ոլորտում պատահական մարդիկ չկան, նրանք որոշակի ազդեցություն ունեցող կամ պաշտոնյա անձիք են, ովքեր օգտվելով արտոնյալ դիրքից թելադրել են խաղի իրենց կանոնները։ Երևույթից իրենց ձեռքերն են տաքացնում ինչպես իրավունք տրամադրողները, այնպես էլ՝ վերահսկող կառույցներն ու տեղական ինքնակառավարման մարմինները, ում աչքի առաջ կատարվում է այս ամենը։
Տուժողը պետական բյուջեն է, շրջակա միջավայրն ու շարքային քաղաքացին, ումից խլում են ընտանիքի կերակրման վերջին միջոցը։
Հ
․․․․․․․․րջակա միջավայրի նախարարության պաշտոնական տեղեկատվությամբ, ոչ մի հանք շահագործողի, դրամագլխից գումար չի վերադարձվել։ Դա նշանակում է՝ ոչ մի տնտեսվարող ռեկուլտիվացիոն աշխատանք չի իրականացրել, իսկ լիազոր մարմինը, ըստ Այվազյանի, Արմավիրի մարզում նման աշխատանքներ չի կատարել։
Շրջակա միջավայրի նախարարությանը խնդրեցինք պարզաբանել, թե ինչո՞ւ ռեկուլտիվացիոն աշխատանքներ չեն իրականացվում ինչպես տնտեսվարողների, այնպես էլ՝ նախարարության կողմից։ Հողերի և ընդերքի քաղաքականության վարչության գլխավոր մասնագետ Աշոտ Սուքիասյանը պարզաբանեց, որ այդ աշխատանքները պետք է իրականացնեն ընդերքօգտագործողները, որից հետո կարող են հայտ ներկայացնել լիազոր մարմնին և դրամագլխից հետ ստանալ իրենց վճարած գումարները։ Հարցին՝ իսկ եթե տնտեսվարողը չի կատարել ռեկուլտիվացիոն աշխատանքներ և լքել է տարածքը, Սուքիասյանը պատասխանեց․ «Այդ դեպքում աշխատանքները պետք է իրականացնի լիազոր մարմինը, այսինքն՝ Շրջակա միջավայրի նախարարությունը, սակայն մինչ օրս նման նախադեպ չունենք, և հարցը նախարարության օրակարգում չկա։
Արմավիրի մարզի Եղեգնուտ գյուղի հարևանությամբ չգործող ավազի հանքավայր։
Շ
Հեղինակ - Անժելա Ստեփանյան
This site was made on Tilda — a website builder that helps to create a website without any code
Create a website